Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Անգելա Մերկել. Կարծում եմ, որ ՀՀ վարչապետը խիզախ քայլեր է ձեռնարկել, բայց դիմացի կողմն էլ պետք է պատրաստակամ լինի ցույց տալ նման խիզախ քայլեր

Անգելա Մերկել. Կարծում եմ, որ ՀՀ վարչապետը խիզախ քայլեր է ձեռնարկել, բայց դիմացի կողմն էլ պետք է պատրաստակամ լինի ցույց տալ նման խիզախ քայլեր
02.02.2019 | 00:14

Լավ է, երբ մարդիկ իրար հետ խոսում են` Բեռլինում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու ԱԳ նախարարների հանդիպման մասին:

«Լավ է, երբ մարդիկ իրար հետ խոսում են, բայց երկու կողմերը պատրաստ պետք է լինեն գործողությունների: Կարծում եմ, որ պարոն վարչապետը խիզախ քայլեր է ձեռնարկել, բայց դիմացի կողմն էլ պետք է պատրաստակամ լինի ցույց տալ նման խիզախ քայլեր: Վերջին հաշվով երկու կողմերը պետք է համաձայնության գան»,- ասաց Անգելա Մերկելը:

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ